DAY 11 OF MISSION: ARMENIA 2018
Today we met with two different families and had some wonderful conversations and prayers.
Today we met with two different families and had some wonderful conversations and prayers.
Մենք շարունակում ենք մեր այցելությունները։ Ուրբաթ օրը առիթ ունեցանք Աստծո Խոսքը բաժնեկցելու մի երիտասարդի ետ, ով վերջերս էր տեղափոխվել Հայաստան Քրիստոսին Տեր և Փրկիչ ընդունելու համար։ Փառք Տիրոջը։
Նաև առիթ ունեցսնք ներկա լինելու պատմական իրադարձության Հայաստանում։ Վարչապետը տոնում էր իր պաշտոնավարության 100-րդ օրը։ Մենք նախապես պատրաստվել էինք հենց սյդ օրը կազմակերպել մեր հանդիպումը, բայց ստիպված եղանք փոխել այն ու տեղափոխել շաբաթ օրը։ Մեմք ապշած էինք, թե որքան մեծ թվով մարդիկ այդ օրը տարբեր քաղաքներից (Ղարաբաղից նույնպես) եկել էին մսսնակցելու խաղաղ հավաքույթին առանց որևէ ագրեսիայի։ Լավ օրինակ էր մեզ համար։
Հինգշաբթի օրը մեր խումբը մի քանի այցելություններ արեց։ Օրվա նշանակալի հատվածն այն էր, որ իմացանք մեր ծանոթ տասնյոթամյա մի աղջիկ 15 օր առաջ իր կյանքը հանձնել է Աստծուն։
Շնորհակալ ենք ձեր աղոթքների համար։
Չորեքշաբթի օրը մեր խումբը այցելեց մի շարք ընտանիքների և լսեց նրանց պատմությունները, որոնցից շատերը բավականին հուզիչ էին: Երեկոյան գնացինք Չարենցավան, որտեղ Հովսեփ եղբայրը Աստծո Խոսքը փոխանցեց մարդկանց, ապա բոլորս միասին հրաշալի հաղորդակցություն ունեցանք: Շնորհակալություն, որ շարունակաբար աղոթում եք մեր ճանապարհորդության համար և դիտում եք տեսանյութերը:
Երեկ այցելեցինք անհավատալի մի լավ ընտանիքի: Պապիկս հանդիպել էր նրանց անցյալ տարի, բայց սա իմ առաջին այցելությունն էր Քրիստինեին և իր երեք երեխաներին՝ Անիին, Գոռին և Հայկին: Հղիության ընթացքում եղած բարդությունների պատճառով Գոռը կույր է ծնվել, բայց ինչպես տեսնում եք տեսանյութում, դա նրան ամենևին էլ չի խանգարում: – Ալեքսիս
Երկուշաբթի հանդիպեցինք մեր ընկերոջը՝ Էմիին: Դիտեք ներքում եղած տեսանյութը ավելի մանրամասների համար: Ավելի ուշ նաև այցելեցինք մի քանի ընտանիքների, որի ժամանակ Հովսեփ եղբայրը առիթ ունեցավ աղոթելու մի նորածնի համար: Մենք շարունակում ենք հավաքել մեր ունեցած բոլոր գրքերն ու ավետարանչական թերթիկները, որպեսզի համախմբենք բոլորը մի տեղում:
Կիրակի առավոտյան մոտ 2 ժամ վարելուց հետո հասանք Հոռոմ, որտեղ այցելեցինք մի եկեղեցի, որին աջակցում ենք վերջին 5 տարիներին: Պաշտամունքից հետո քայլեցինք հարևան տներից մեկը, որտեղ էլ մկրտության արարողություն ունեցանք:
Today we took the time to gather a trunk load of books and tracts and took them to several different locations, that way they may be more easily accessible to distribute to the locals.