Աստծո Արհեստանոցը

Հովսեփ Հովսեփյանի մտորումներով լի այս գիրքը՝ “Աստծո Արհեստանոցը” լույս է ընծայվել 2001 թվ. : Այն իրենից ներկայացնում է Հովսեփյանի՝ ռադիոեթերից հնչած ամենօրյա պատգամների և կիրակնօրյա քարոզների ժողովածու: Գիրքն ամփոփում է հեղինակի եզրահանգումները, որոնք ձևավորվել են նրա աշխատանքային, ինչպես նաև ծառայության տարիների ընթացքում: Շատ հովիվներ, աշխարհիկ մարդիկ կյանքի տարբեր իրավիճակներում և բնագավառներում օգտվել են “Աստծո Արհեստանոցը” գրքից թե՛ աստվածաշնչյան սերտողությունների, թե՛ անձնական մտորումների համար: 2012 թվ. “Աստծո Արհեստանոցը” թարգմանվեց հայերեն և տպագրվեց 5000 օրինակով:

“Աստծո Արհեստանոցը” անգլերեն տարբերակով կարելի է ձեռք բերել՝ նվիրատվություն անելով 10$ կամ ավելի (իրական արժեքը 16.95$): Գիրքը տրվում է անվճար բոլոր նրանց, ովքեր չեն կարող նվիրատվություն անել: “Աստծո Արհեստանոցը” հայերեն տարբերակով կարելի է ձեռք բերել Հայաստանում՝ նվիրատվություն անելով ընդամենը 500 դրամ կամ ավելի (ավելի քիչ քան 1.50$): Բոլոր նրանք, ովքեր չեն կարող նվիրատվություն անել, գիրքը կարող են ձեռք բերել անվճար: Հայաստանում կամ Հայաստանից դուրս գտնվող եկեղեցիները հնարավորություն ունեն գիրքը հասանելի դարձնել նրանց, ում ծառայում են՝ վճարելով գրքի արժեքի մի մասը: Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում կամ այլ երկրներում գտնվող եկեղեցիները կարող են պատվիրել գրքի օրինակները Հայաստանից books@josephhovsepianministries.com՝ նվիրատվություն անելով 10$ կամ ավելի, ինչպես նաև վճարելով գրքերի փոխադրման համար անհրաժեշտ գումարը:

Այս նվիրատվություններից գոյացած ամբողջ գումարն օգտագործվելու է ավելի մեծ քանակով գրքեր ու գրականություն տպագրելու նպատակով: Գոյացած գումարը չի օգտագործվելու անձնական կամ կազմակերպչական նպատակներով:

Խմբագրում և համակարգչային ձևավորում՝ Անն-Մարգրետ Հովսեփյան
Նախաբան՝ Փոլ Ստիվենս և Եանիս Էրթսոս
Խմբագիր՝ Գայանե Ալավերդյան
Թարգմանիչներ՝ Նարինե Չոբանյան-Խաչատրյան և Լիլիթ Մանթաշյան
Համակարգչային ձևավորում՝ Խաչատուր Սիմոնյան
Սրբագրիչներ՝ Նարինե Չոբանյան-Խաչատրյան և Գայանե Ալավերդյան