We're Joseph Hovsepian Ministries

Բարի  Գալուստ

Մեծ ոգևորությամբ ցանկանում ենք այս կայքի միջոցով ձեզ տեղեկացնել Մոնթրեալում Հովսեփ Հովսեփյանի ծառայությունների մասին: Կայքում ներառված են նյութեր <<Թեմփլ>> մկրտական եկեղեցում նրա շուրջ 5 տասնամյա հոգևոր գործունեության մասին և մեր հասարակությունում և աշխարհի տարբեր մասերում գործող անհատական ավետարանչական նախագծեր:

Թերևս մեր առաջնահերթ նպատակը հնարավորինս շատ մարդկանց Հիսուս Քրիստոսի սիրո մասին պատմելն է, ինչպես նաև նույն տեսիլքն ունեցողներին օգնելն ու աջակցելը:

Այստեղ կարող եք ավելի հանգամանալից ծանոթանալ մեր դավանանքին:

Նորություններ

2025 – Սիրելի մեր հայաստանյան հարազատներ ու ընկերներ սիրով տեղեկացնում ենք, որ <<Հովսեփ Հովսեփյան>> ծառայությունը այս ամառ օգոստոսի 8-28-ը կրկին կլինեն Հայաստանում։ Այս տարի Կանադայում բնակվող հովիվ Հովսեփը իր միսիոներական ուղևորությունը կկատարի իր կրտսեր դստեր՝ Անն-Մարգրետի և իրենց եկեղեցու՝ << Բապտիստ Տաճարի>>-ի 3 անդամների՝ Ջոել Ալվարեսի, Ջոնաթան Բուտչերի և Շուբրոտո Շիկդարի հետ: Խնդրում եմ աղոթեք այս առաքելության համար՝ հովիվ Հովսեփի իր թիմի, ինչպես նաև նրանց համար, ում հետ նրանք պատրաստվում են հանդիպել: Հնարավորինս հաճախ ձեզ համար կհրապարակեն թարմ նորություններ եւ լուսանկարներ: Շնորհակալություն։մեր խմբի, այս ճամփորդության և այն մարդկանց համար, ովքեր առիթ են ունենալու լսել Աստծո Խոսքը: Առաջին իսկ հնարավորության դեպքում նկարներ կտեղադրենք:

Մեր  աջակիցները

Հովսեփ Հովսեփյանի ծառայություններին աջակցում են բոլոր նրանք, ովքեր Քրիստոսի Բարի Լուրը հաղորդում են մարդկանց, ինչպես և մենք ենք անում Սուրբ Հոգու առաջնորդությամբ:

Այս ծառայությունը բացառապես հիմնված է ընտանիքի և ընկերների աջակցությամբ: Այն հիմնված չէ որևէ կազմակերպության կամ այլ ծառայությունների աջակցությամբ:

Գրքերը և այլ նյութերը կարելի է ձեռք բերել կամավոր նվիրատվություն անելով, որն օգտագործվելու է տպագրության համար անհրաժեշտ ծախսերը հոգալու համար: Բոլոր նրանք, ովքեր չեն կարող ցուցաբերել ֆինանսական որևէ օգնություն, վերը նշված գրքերն ու նյութերը կարող են ձեռք բերել անվճար:

Այցելել այստեղ ավելին իմանալու համար:

"<<Ամեն իշխանություն ինձ տրվեցավ երկրի վրա և երկնքում: Ուրեմն գնացե՛ք բոլոր ազգերը աշակերտեցեք, նրանց մկրտելով Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով, նրանց սովորեցնելով, որ ամեն ինչ որ ձեզ պատվիրեցի պահեն: Եվ ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչև աշխարհի վերջը>>"

Մատթևոս 28.18-20

"Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Ա՛ն որ մտիկ կ՚ընէ իմ խօսքս, ու կը հաւատայ անոր՝ որ ղրկեց զիս, ունի յաւիտենական կեանքը, եւ չ՚իյնար դատապարտութեան տակ, հապա անցած է մահէն դէպի կեանք”:"

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 5.24

Հասցե

Հասցե

Your Name (required)

Your Email (required)

Subject

Your Message