We're Joseph Hovsepian Ministries

Բարի  Գալուստ

Մեծ ոգևորությամբ ցանկանում ենք այս կայքի միջոցով ձեզ տեղեկացնել Մոնթրեալում Հովսեփ Հովսեփյանի ծառայությունների մասին: Կայքում ներառված են նյութեր <<Թեմփլ>> մկրտական եկեղեցում նրա շուրջ 5 տասնամյա հոգևոր գործունեության մասին և մեր հասարակությունում և աշխարհի տարբեր մասերում գործող անհատական ավետարանչական նախագծեր:

Թերևս մեր առաջնահերթ նպատակը հնարավորինս շատ մարդկանց Հիսուս Քրիստոսի սիրո մասին պատմելն է, ինչպես նաև նույն տեսիլքն ունեցողներին օգնելն ու աջակցելը:

Այստեղ կարող եք ավելի հանգամանալից ծանոթանալ մեր դավանանքին:

Նորություններ

Մեր ծառայակից ընկերներից շատերին, ինչպես այստեղ Կանադայում, այնպես էլ Հայաստանում, ծանոթ կհնչի Լիլիթ Մանթաշյան անուն-ազգանունը: Լիլիթն արդեն մի քանի տարի է սերտորեն համագործակցում է մեզ հետ, զբաղվում է մեր գրքերի, ավետարանչական թերթիկների, ուղերձների, զեկույցների, նամակների թարգմանություններով: Նա հավատարմորեն աշխատել և ծառայել է այս ամբողջ ընթացքում, այդ իսկ պատճառով վերջին երկու տարիներին մենք աղոթում էինք ու խնդրում Աստծո առաջնորդությունն եւ օրհնությունը Լիլիթի հետ մեր համագործակցության մեջ:

Վերջերս Տերը բացեց դռները, որպեսզի նա գա Կանադա և մեզ հետ միասին ծառայի ՛՛Թեմփլ՛՛ մկրտական եկեղեցում, որով հաստատվեց, որ դա Աստծո կամքն էր և Նրա ծրագիրը Լիլիթի կյանքում: Եվ մենք շատ ուրախ ենք, որ նա ապահով հասել է Կանադա նոյեմբերի 19-ին: Լիլիթը կդառնա մեր հայալեզու ծառայությունների առանցքային օղակը, ինչպես նաև կներգրավվի այլ ոլորտներում: Այսուհետ ավելի հաճախ կտեսնեք և կլսեք նրա անունը, քանի որ նա կապ կհաստատի այն մարդկանց հետ, ում հետ մենք աշխատում և ծառայում ենք, և նրանց հետ, ովքեր դիմում են մեզ գրականության եւ տեղեկությունների համար:

Առաջիկա շաբաթների եւ ամիսների ընթացքում դուք ավելին կլսեք մեր ծառայությունների և նոր նախագծերի մասին: Խնդրում ենք աղոթել, որ Տերը շարունակի օգտագործել մեր ծառայությունները, որպեսզի Հիսուս Քրիստոսի ավետարանը քարոզվի բոլոր տղամարդկանց, կանանց և երեխաներին ինչպես մեր համայնքում, այնպես էլ աշխարհով մեկ:

Մեր  աջակիցները

Հովսեփ Հովսեփյանի ծառայություններին աջակցում են բոլոր նրանք, ովքեր Քրիստոսի Բարի Լուրը հաղորդում են մարդկանց, ինչպես և մենք ենք անում Սուրբ Հոգու առաջնորդությամբ:

Այս ծառայությունը բացառապես հիմնված է ընտանիքի և ընկերների աջակցությամբ: Այն հիմնված չէ որևէ կազմակերպության կամ այլ ծառայությունների աջակցությամբ:

Գրքերը և այլ նյութերը կարելի է ձեռք բերել կամավոր նվիրատվություն անելով, որն օգտագործվելու է տպագրության համար անհրաժեշտ ծախսերը հոգալու համար: Բոլոր նրանք, ովքեր չեն կարող ցուցաբերել ֆինանսական որևէ օգնություն, վերը նշված գրքերն ու նյութերը կարող են ձեռք բերել անվճար:

Այցելել այստեղ ավելին իմանալու համար:

"<<Ամեն իշխանություն ինձ տրվեցավ երկրի վրա և երկնքում: Ուրեմն գնացե՛ք բոլոր ազգերը աշակերտեցեք, նրանց մկրտելով Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով, նրանց սովորեցնելով, որ ամեն ինչ որ ձեզ պատվիրեցի պահեն: Եվ ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչև աշխարհի վերջը>>"

Մատթևոս 28.18-20

"Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Ա՛ն որ մտիկ կ՚ընէ իմ խօսքս, ու կը հաւատայ անոր՝ որ ղրկեց զիս, ունի յաւիտենական կեանքը, եւ չ՚իյնար դատապարտութեան տակ, հապա անցած է մահէն դէպի կեանք”:"

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 5.24

Հասցե

Հասցե

Your Name (required)

Your Email (required)

Subject

Your Message