Լիլիթ Մանթաշյան

Մեր ծառայակից ընկերներից շատերին, ինչպես այստեղ Կանադայում, այնպես էլ Հայաստանում, ծանոթ կհնչի Լիլիթ Մանթաշյան անուն-ազգանունը: Լիլիթն արդեն մի քանի տարի է սերտորեն համագործակցում է մեզ հետ, զբաղվում է մեր գրքերի, ավետարանչական թերթիկների, ուղերձների, զեկույցների, նամակների թարգմանություններով: Նա հավատարմորեն աշխատել և ծառայել է այս ամբողջ ընթացքում, այդ իսկ պատճառով վերջին երկու տարիներին մենք աղոթում էինք ու խնդրում Աստծո առաջնորդությունն եւ օրհնությունը Լիլիթի հետ մեր համագործակցության մեջ:

Վերջերս Տերը բացեց դռները, որպեսզի նա գա Կանադա և մեզ հետ միասին ծառայի ՛՛Թեմփլ՛՛ մկրտական եկեղեցում, որով հաստատվեց, որ դա Աստծո կամքն էր և Նրա ծրագիրը Լիլիթի կյանքում: Եվ մենք շատ ուրախ ենք, որ նա ապահով հասել է Կանադա նոյեմբերի 19-ին: Լիլիթը կդառնա մեր հայալեզու ծառայությունների առանցքային օղակը, ինչպես նաև կներգրավվի այլ ոլորտներում: Այսուհետ ավելի հաճախ կտեսնեք և կլսեք նրա անունը, քանի որ նա կապ կհաստատի այն մարդկանց հետ, ում հետ մենք աշխատում և ծառայում ենք, և նրանց հետ, ովքեր դիմում են մեզ գրականության եւ տեղեկությունների համար:

Առաջիկա շաբաթների եւ ամիսների ընթացքում դուք ավելին կլսեք մեր ծառայությունների և նոր նախագծերի մասին: Խնդրում ենք աղոթել, որ Տերը շարունակի օգտագործել մեր ծառայությունները, որպեսզի Հիսուս Քրիստոսի ավետարանը քարոզվի բոլոր տղամարդկանց, կանանց և երեխաներին ինչպես մեր համայնքում, այնպես էլ աշխարհով մեկ: