Pastor Joseph (Hovsep) Hovsepian
Pastor Joseph (Hovsep) Hovsepian

Հովսեփ Հովսեփյան

Հովսեփ Հովսեփյանը 1984թվ.-ից ի վեր եղել է Մոնթրեալի “Թեմփլ” մկրտական եկեղեցու հովիվը, սակայն ակտիվ առաջնորդ էր այնտեղ դեռևս 1960թվ.-ից, երբ նոր էր գաղթել Կանադա: Նա մանկուց սկսել է ծառայել Հունաստանում՝ ծնված լինելով հայ ընտանիքում և դաստիարակվելով քրիստոնեական տանը և եկեղեցում: Հովսեփյանն իրեն նվիրել է ավետարանչությանը և միսիոներությանը` ռադիոեթերի ծառայություններով, Հայաստան կատարած միսիոներական ծրագրերով, ավետարանչական թերթիկներ գրելով և Աստծո սերը կիսելով շրջակայքում ապրող մարդկանց հետ, երբ նրանք այցելում են իր էլեկտրատեխնիկայի արհեստանոց:

Այցելել այստեղ Հովսեփ Հովսեփյանի վկայության, անձնական և եկեղեցական ծառայությունների մասին ավելին իմանալու համար:

Jessie Hasmig Hovsepian
Jessie Hasmig Hovsepian

Հասմիկը (եկեղեցում և շրջապատում նա ավելի շատ հայտնի է Ջեսի անունով) ծնվել է 1941թվ. Եգիպտոսում, Կահիրեում: 12 տարեկան հասակում նա Քրիստոսին ընդունում է որպես իր Տեր ու Փրկիչ: 1962թվ. ծնողների հետ գաղթում է Մոնթրեալ: Մոնթրեալ գալուց անմիջապես հետո “Թեմփլ” մկրտական եկեղեցում հայկական եկեղեցական ծառայության ընթացքում հանդիպում է իր ապագա ամուսնուն: Հասմիկը 16 տարեկանից եկեղեցում նվագում էր թե՛ դաշնամուր, թե՛ երգեհոն: Նկատելով նրա տաղանդը, մի երեկո նրան առաջարկում են նվագել, թեպետ դա Հասմիկի առաջին այցելությունն էր եկեղեցի:

Մեկ տարի անց Հովսեփը հասկանում է, որ Տերը Հասմիկին է ընտրել որպես իր կողակից: Բայց նա միշտ էլ քաջ գիտակցել էր Հասմիկի՝ Աստծո հանդեպ ունեցած պատասխանատվությունը և ընտանիքի հանդեպ ունեցած նվիրվածությունը: 1963թվ.-ին նրանք ամուսնանում են և որպես մի թիմ հավատարմորեն շարունակում են ծառայել “Թեմփլ” մկրտական եկեղեցում:

Վերջին 50 տարիների ընթացքում “Թեմփլ” մկրտական եկեղեցում Հասմիկի՝ հավատարմորեն կատարած գործերն անասելի մեծ են: Չնայած այն փաստին, որ Հասմիկը շարունակում է երգեհոն նվագել ամեն կիրակի առավոտյան և դաշնամուր՝ տարբեր առիթներին, նա նաև օժանդակել է ամեն ամիս տեղի ունեցող “Կանանց ժողովներ”-ի զարգացմանը: Հասմիկը անհամար ժամեր է անցկացրել եկեղեցու խոհանոցում՝ ճաշ պատրաստելով, ապա ճաշից, հաղորդակցության ժողովներից և այլ հատուկ իրադարձություններից հետո մաքրելով մնացորդները:

Նա հանձն է առել կատարել եկեղեցու և բանկային հաշիվների համար պահանջվող փաստաթղթերի հետ կապված աշխատանքների մի մասը: Վերջապես, ավելի քան 30 տարի Հասմիկը ստանձնել է “հովվի կին” լինելու պարտականությունը:

Իհարկե այս ամենը Հասմիկի՝ եկեղեցում ծավալած ծառայությունների մասին է: Վերջին տարիներին նա անհատապես ծառայում է վաճառականներին և ուրիշներին՝ բաժնեկցելով նրանց հետ ավետարանչական թերթիկներ և Ավետարաններ, ինչպես նաև պատմելով նրանց Հիսուսի հանդեպ ունեցած իր հավատի մասին: Հայտնի լինելով իր հյուրասիրությամբ, կարիքավորներին օգնելու մեծ պատրաստակամությամբ և Հիսուսի հետևորդ լինելու անզիջում դիքորոշմամբ, Հասմիկն իր առանցքային դերն ունի Հովսեփյաններ ընտանիքի ծառայություններում:

Ruth Hovsepian
Ruth Hovsepian

Հովսեփի և Հասմիկի դուստրը՝ Հռութը, ծնվել է 1965թվ. Մոնթրեալում: 12 տարեկան հասակում Հռութը հռչակում է Քրիստոսին որպես իր Տեր ու Փրկիչ, ապա 15 տարեկանում մկրտվում է: Հռութը, օժտված լինելով առաջնորդության շնորհով, վաղ տարիքում ներգրավվում է եկեղեցու գործունեության մեջ: Երբ դեռ ընդամենը 15 տարեկան էր, Հռութը սկսում է ուսուցանել պատանիներին և տարիներ շարունակ կազմակերպել երեխաների համար նախատեսված միջոցառումներ և ծրագրեր կիրակնօրյա դպրոցում:

1987թվ. Հռութը մի տարի մնում է , Ontario նահանգի Whitby քաղաքում՝ հաճախելով “Մկրտական Առաջնորդության Կրթության Կենտրոն” (“Baptist Leadership Education Centre”): Այնտեղ նա շարունակում է զարգացնել ու ծավալել իր աստվածաշնչյան գիտելիքներն ու առաջնորդական հմտությունները: Մի քանի տարի անց նա ամուսնանում է և տեղափոխվում է Տորոնտո, մինչ իր առաջնեկ դուստրը՝ Ալեքսիսը, 8 ամսեկան էր: Այնուհետև նրա ընտանիքը ետ է վերադառնում Մոնթրեալ: Նրանք կրկին ակտիվորեն ներգրավվում են “Թեմփլ” եկեղեցում՝ բազում ծառայություններ անելով: Հետագայում ծնվում են ևս երկու զավակներ՝ Հեսուն և Մելիսան:

Թեպետ Մելիսայի ծնունդից շատ չանցած Հռութը դառնում է միայնակ մայր, նա շարունակում է իր ընտանիքով ծառայել Տիրոջը՝ շատ ժամեր տրամադրելով այն ծրագրերին, որոնց համար պատասխանատվություն էր կրում: Ներկայումս Հռութը զբաղվում է “Թեմփլ” մկրտական եկեղեցու մեդիայի և իրենց ծառայությունների դինամիկ կայքի հետ կապված աշխատանքներով:

Հռութի զավակները, որոնք այժմ 24, 22 և 19 տարեկան են, միշտ հոժարակամ են կամավոր ծառայելու և եկեղեցու տարբեր բնագավառներում օգնություն ցուցաբերելու հարցում՝ լինի դա փոքր երեխաներին ուսուցանելու, տնկարանում և խոհանոցում օգնելու, ինչպես նաև եկեղեցու կայքում քարոզներ ներբեռնելու հարցում: Վերջին մի քանի տարիների ընթացքում Ալեքսիսը և Մելիսան ծառայում են նաև քրիստոնեական երիտասարդական ճամբարում: Հեսուն ապահովում է “Թեմփլ” մկրտական եկեղեցու մաքրությունը:

Ann-Margret Hovsepian
Ann-Margret Hovsepian

Հովսեփյանների կրտսեր դուստրը՝ Անն-Մարգրետը, ծնվել է 1972թվ.-ին: Նա իր կյանքը հանձնում է Քրիստոսին 1980 թվ. հունվարի 1-ին (29 տարի առաջ ճիշտ նույն օրը` հունվարի 1-ին իր հայրը՝ Հովսեփ Հովսեփյանն էր իր կյանքը հանձնել Քրիստոսին): Իր ծննդյան 13 ամյակից մի քանի ամիս առաջ Անն-Մարգրետը մկրտվում է ու 16 ամյակը լրանալուն պես սկսում է կանոնավոր ծառայել Տիրոջը՝ ուսուցանելով կիրակնօրյա դպրոցում, հանդիսանալով որպես խորհրդատու քրիստոնեական ամառային ճամբարում և առաջնորդության դասեր անցկացնելով “Dawson” կոչվող քոլեջում, IVCF խմբում:

Այսօր “Թեմփլ” մկրտական եկեղեցում Անն-Մարգրետը ադմինիստրատորի դեր է կատարում, առաջնորդում է կանանց ծառայությունը, հաճույքով դիմավորում և ողջունում է հյուրերին, սիրում է նաև ծառայություն անել խոհանոցում: Նա նաև խմբագրում է եկեղեցու ամենամսյա նորությունների թերթիկը, ամեն շաբաթյա էլեկտրոնային տարբերակով լույս տեսնող նորությունների թերթիկը, ինչպես նաև ամեն շաբաթյա երկրպագության տեղեկագիրը (բուլյետենը):

Կանանց ծառայության հանդեպ ունեցած մեծ խանդավառության շնորհիվ Անն-Մարգրետը վերջին 4 տարիներին եղել է “Canadian Baptist Women of Ontario & Quebec” խմբում և երկու նահանգներում՝ Օնտարիոյում և Քեբեքում բնակվող կանանց համար վարել է սեմինարներ և անցկացրել տարբեր միջոցառումներ:

2012 թվ. օգոստոսին Անն-Մարգրետը կատարելու է իր առաջին միսիոներական ճամփորդությունը դեպի հյուսիսային Քեբեք, Միստիսինի:

Մասնագիտությամբ Անն-Մարգրետը առանց պայմանագրի աշխատող գրող-հեղինակ է: Նա հարյուրավոր հոդվածներ ունի, որոնք տպագրվել են քրիստոնեական տարբեր հրատարակություններում: Նա նաև 13-ից ցածր տարիքով աղջիկների համար գրված մտորումներով լի 3 գրքերի հեղինակ է:

Այցելել այստեղ Անն-Մարգրետի գրական գործունեության մասին ավելին իմանալու համար:

Lilit Mantashyan
Lilit Mantashyan

Լիլիթ Մանթաշյանս, ծնվել եմ 1992թվ. : Ապրում եմ Հայաստանում, Երևանում: Սովորում եմ Երևանի Պետական Համալսարանի Անգլիական Բանասիրության ֆակուլտետում: Արդեն մի քանի տարի է, ինչ երեխաներին, մեծահասակներին ուսուցանում եմ անգլերեն, ինչպես նաև զբաղվում եմ հիմնականում հոգևոր թարգմանություններ անելով:

2005թվ. էր, երբ առաջին անգամ լսեցի Աստծո մասին: Շատ լավ հիշում եմ այն օրը, երբ հայրս ու Արշակ անունով մի եղբայր պատմեցին ինձ Աստծո սիրո ու փրկագործության մասին: Սկզբում լսում էի նրանց ու եկեղեցի էի գնում ծնողներիս չնեղացնելու համար: Աստիճանաբար սկսեցի կարդալ Ավետարանը: Մի օր էլ, երբ կարդում էի Աստծո Խոսքը, գիտակցեցի մեղավոր լինելս ու կյանքս Աստծուն հանձնեցի: Դա 2005թվ. ամիսն էր: Դրանից հետ իմ մեջ կատարված փոփոխությունն ակնհայտ էր: Երբ հասկացա, որ Աստված մեզ այնքան շատ է սիրում, որ անգամ Իր Միածին Որդուն տվեց մեր փրկության համար, իմ փրկության համար, որոշեցի բոլորին պատմել այդ Բարի Լուրի մասին: Այնուհետև 2009թվ. ես ու իմ ընտանիքը մկրտվեցինք:

Աղոթում եմ, որ Աստված ինձ միշտ գործածի Իր դաշտում ծառայելու համար, ինձ հնարավորություն ու բազում առիթներ տա Իր Խոսքը ամբողջ աշխարհով մեկ տարածելու ու վկայելու համար: