Հովսեփ Հովսեփյան

Հովսեփ Հովսեփյանի ծնողները՝ Վարթեվառը և Օվսաննան, ծնվել են 1915 թվ. Թուրքիայում: Նրանք երկուսն էլ կորցրել են իրենց հայրերին Հայոց Ցեղասպանության տարիներին (1916-22 թթ.): Հովսեփյանի երկու այրի տատիկները՝ Տիգրանուհին (հայրական) և Անիկը (մայրական), փախել են ջարդից և փրկվել՝ յուրաքանչյուրն իր յոթնամյա երեխայի հետ բնակություն հաստատելով Հունաստանում:

Վարթեվառը երիտասարդ տարիքում իր կյանքը հանձնում է Հիսուս Քրիստոսին: Հետագայում, երբ աշխատում էր Օվսաննայի խորթ հոր հետ, Վարթեվառը այդ երիտասարդ օրիորդին՝ Օվսաննային, Նոր Կտակարան է տալիս: Մի օր, երբ Օվսաննան փնտրում է մի բան, որը պակասում էր իր կյանքում, վերցնում է այդ Նոր Կտակարանը և սկսում կարդալ այն՝ միայնակ քայլելով ծովափով: Նրա աչքով է ընկնում Հովհաննես Ավետարանի 3-րդ գլուխը: Երբ կարդում է 16 և 17 համարները, ծնկի է գալիս և իր կյանքը հանձնում Հիսուս Քրիստոսին՝ Նրան հռչակելով որպես իր Տեր:

Փոփոխությունն Օվսաննայի մեջ տեղի է ունենում անմիջապես և ամբողջովին: Օվսաննան գտնում է այն, ինչ փնտրում էր՝ իր Արարչին ու Տիրոջը, ապրելու իմաստը: Նա երբեք ետ չի նայում: Դրանից շատ չանցած Վարթեվառը և Օվսաննան ամուսնանում են: 1939 թվ. ծնվում է նրանց որդին՝ Հովսեփը:

1951թվ. հունվարի 1-ին կեսգիշերից մեկ րոպե անց 12 տարեկան հասակում Հովսեփն իր կյանքը հանձնում է Տիրոջը՝ խոստանալով ծառայել Նրան: Անմիջապես դրանից հետո սկսվում են նրա առաջնորդական դասընթացները, և նա առիթ է ունենում ծառայելու Աթենքի ավետարանական ճամբարներում, ինչպես նաև երիտասարդների շրջանակներում:

17 տարեկան հասակում Հովսեփյանը ցանկություն է հայտնում կամավոր ծառայելու “Հունական Թագավորական Ռազմաօդային Ուժերում” (“Royal Greek Air Force”) որպես ռադիոմեխանիկ և աշխատում է (V.I.P.) զորամասում՝ բարձր դիրքերում ծառայություն մատուցելով թագավորի և ուրիշների ինքնաթիռներին: 1960 թվ. 28 ամիսների ծառայությունից հետո Հովսեփյանը գաղթում է Կանադա: Նա տասը օր անցկացնում է ծովի վրա, ապա ևս երկու օր գնացքում՝ Հալիֆաքսի ճանապարհին: Վերջապես հոգնած, հիվանդ և համարյա առանց դրամի հասնում է Մոնթրեալ: Երկու օր անց մի քանի ընկերներ նրան ծանոթացնում են իր տան հարակից անկյունային հատվածում գտնվող եկեղեցու անդամների հետ: Այնտեղ՝ “Թեմփլ” Մկրտական եկեղեցում, նա հասկանում է, թե ինչ բան է քրիստոնեական սերը, ընկերանում է շատերի հետ և ծառայում Աստծուն:

Հովսեփյանի ծնողները և փոքր քույրը միանում են նրան Կանադայում և երկու տարիների ընթացքում որպես մի ընտանիք եռանդուն կերպով եկեղեցիներ են հիմնում (թե՛ հունական, թե՛ հայկական): Նրանք ակտիվորեն օգնում են նաև ուրիշներին տարբեր լեզուներով եկեղեցիներ հիմնելու համար:

Շատ չանցած նա հանդիպում է Հասմիկին՝ Եգիպտոսից մի հայ հավատացյալի, ով դառնալու էր նրա կողակիցը, ինչպես նաև համագործակիցն Աստծո Արքայությունում:

Հովսեփյանը “Թեմփլ” եկեղեցում հենց սկզբից դառնում է ակտիվ առաջնորդ՝ սկզբում որպես “Օժանդակության” հանձնաժողովի նախագահ և որպես սարկավագ, ապա ավելի ուշ՝ որպես եկեղեցու գանձապահ: Նրան նաև առաջարկում են ուսուցանել և ժամանակ առ ժամանակ քարոզել, երբեմն էլ փոխարինել հովվին, երբ “Թեմփլ” եկեղեցում բացակայում էր հովիվը:

1984 թվ. այն բանից հետո, երբ եկեղեցին երկար ժամանակ հովիվ չի ունենում, Հովսեփյանին առաջարկում են լրացնել այդ տեղը, և նա անցնում է ծառայության: 2 տարի քարոզելուց և “Baptist Convention” և “Quebec Association” միությունների հատուկ անհրաժեշտ պայմանները բավարարելուց հետո, նրան ձեռնադրում են:

Այդ ժամանակվանից սկսած նա առանցքային դեր է ունենում եկեղեցու կյանքի և պատմության բազում հրաշալի և հուզիչ փորձառությունների մեջ: Հովսեփյանը մկրտում է շուրջ 200 մարդկանց, որոնցից շատերը նախկինում չունեին քրիստոնեական դաստիարակություն և հավատ:

Նրա գրած 2 ավետարանչական թերթիկները (որոնցից մեկը թարգմանվել է 12 լեզուներով) վերահրատարակվում են միլիոնավոր անգամներ և բաժանվում են թե՛ տեղական տարածքներում, թե՛ աշխարհով մեկ: Նա շուրջ 12 տարի ամեն օր կեսօրին ռադիոընդունիչով հնչեցնում է իր 5 րոպեանոց ոգևորող պատգամները: Նրա նվիրական գիրքը՝ “Աստծո Արհեստանոցը”, վերջերս թարգմանվեց հայերեն և առատորեն բաժանվեց Հայաստանում, ինչպես նաև շրջակա տարածքներում:

Այցելել այստեղ այլ հոդվածներում Հովսեփ Հովսեփյանի մասին տեղեկանալու համար:

Pastor Joseph (Hovsep) Hovsepian