Ավետարանչական թերթիկներ

Հովսեփ Հովսեփյանը 14 տարեկան հասակում կարդում է մի (քրիստոնեական) ավետարանչական թերթիկ, որը նրան այնքան շատ է ոգևորում, որ մի քանի ամիսների ընթացքում ինքն է գրում ավետարանչական թերթիկ՝ անվանելով այն “Չկա երրորդ ճանապարհ”: Երբ հասնում է տպագրության ժամանակը, Հովսեփյանը ցանկություն է հայտնում աշխատել տպագրական խանութում թղթի և տպագրության ծախսերը վճարելու համար: Երբ նա գիտակցում է, որ ավետարանչական թերթիկը Աստծո Խոսքը տարածելու և մարդկանց փրկության լուրը վկայելու լավ միջոց է, 16 տարեկան հասակում գրում է իր երկրորդ ավետարանչական թերթիկը: Վերջինս անառակ որդու վերադարձի մասին էր:

Տարիներ անց, երբ Հովսեփյանը ծառայում էր Մոնթրեալի “Թեմփլ” մկրտական եկեղեցում, Սուրբ Հոգին նրան առաջնորդում է գրել մեկ այլ ավետարանչական թերթիկ (այս անգամ արդեն անգլերեն լեզվով) վկայելու և ավետարանելու համար: Նա գրում է հայտնի ավետարանչական թերթիկը՝ “Ին՞չ ես փնտրում”: Այն տարիներին, երբ բոլորը չէ, որ ունեին իրենց անձնական համակարգիչը, Հասմիկը՝ Հովսեփյանի կինը, մեխանիկական գրամեքենայի միջոցով տպագրում է “Ին՞չ ես փնտրում” ավետարանչական թերթիկը: Արդյունքում Հովսեփյանները տպագրում են թերթիկը մի քանի հազար օրինակով: Հովսեփյանների սկզբնական նպատակն իրենց շրջակա տարածքներում բնակվողներին Հիսուս Քրիստոսի մասին վկայելն էր:

Աստված օրհնեց “Ին՞չ ես փնտրում” ավետարանչական թերթիկը: Այսօր այն տպագրվում է 12 լեզուներով և հրատարակվում է շուրջ 4 միլիոն օրինակով: Կանդայում և Կանադայից դուրս գտնվող հարյուրավոր եկեղեցիներ տարածել են այդ ավետարանչական թերթիկները: Դրանք նաև տպագրվել և բաժանվել են Հունաստանում, Հայաստանում, Ֆիլիպիններում և այլ երկրներում:

Մի քանի տարի առաջ Հովսեփյանը գրեց մեկ այլ ավետարանչական թերթիկ՝ “Գտա՞ր խաղաղություն, թե՞ դեռ փնտրում ես”: Վերջինս, որն ունի թե՛ անգլերեն, թե՛ ֆրանսերեն տարբերակները, բավականին մեծ տարածում է գտել: Այն տպագրվում և անվճար բաժանվում է ցանկացողներին:

Արդեն մի քանի տարի է, ինչ “Ավետարանչական Թերթիկ Բաժանողները” (“Evangelical Tract Distributors”) տպագրում են այս երկու ավետարանչական թերթիկները և դրանք հասանելի են դարձնում աշխարհով մեկ:

Այցելել այստեղ վերոհիշյալ ավետարանչական թերթիկներից որևէ մեկը կարդալու, տպագրելու և բաժանելու համար: